25 հունվարի 2013 - 09:23 AMT
«Ժողովուրդ». «Աշտարակ կաթ»-ում համատարած կրճատումներ են սկսվել

«Ժողովուրդ»-ն իր այսօրվա համարում գրում է. «Տոհմատիրական Հայաստանում, ուր թե պետական համակարգում, թե՝ մասնավոր սեկտորում հիանալի գործում է աներձագա-բաջանաղա-քավորսանիկական համակարգը, օրերս մի իսկական սենսացիա է տեղի ունեցել, որը բացահայտ շեղում է առկա «արժեհամակարգից» և ավանդույթների խախտում: Խախտողը «Աշտարակ կաթ» ընկերության սեփականատեր Աշոտ Ափոյանն է, որը, «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փրխանցմամբ, աշխատանքից ազատել է իր հարազատ փեսա Ստեփանին: Վերջինս նույն ընկերության աշխատանքներն է համակարգում: Ազատելու պատճառն այն է, որ փեսան տապալել է ընկերության աշխատանքները: Արդյունքում` «Աշտարակ կաթ»-ում համատարած կրճատումներ են սկսվել`ֆինանսական ճգնաժամը հաղթահարելու նպատակով»: