25 հունվարի 2013 - 10:10 AMT
«Ժողովուրդ». Հարկային մարմինները կփոխարինվեն մեկ գերատեսչությամբ

«Ժողովուրդ»-ը գրում է, որ շուտով Հայաստանի տարբեր քաղաքներում գործունեություն ծավալող հարկային մարմինները կփակվեն: Փոխարենը կլինի մեկ միասնական գերատեսչություն և կտեղակայվի Հայաստանի մարզկենտրոնում:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության ղեկավար Նելլի Մանուչարյանը հաստատել է այս տեղեկությունը` նշելով, որ այս գործընթացը շարունակվում է.«Բարեփոխումների ծրագրով նախատեսվում է օպտիմալացումը շարունակել 2013-2014թթ. ընթացքում: Անձնավորված հաշվառման համակարգի ներդրումից հետո 1-ին եռամսյակի արդյունքներով կքննարկվեն և ՀՀ կառավարությանը կներկայացվեն 2013թ. ընթացքում վերակազմավորման ենթակա հարկային տեսչությունները: նախնական գնահատականներով` այն կվերաբերի 4-6 հարկային գերատեսչությունների, որոնց մասին լրացուցիչ կիրազեկվի»: