25 հունվարի 2013 - 10:24 AMT
Բողոքի ակցիա նախագահականի դիմաց՝ Մեղրաձորում ցիանային ֆաբրիկա կառուցելու դեմ

Մեղրաձոր գյուղի բնակիչները և «Մեղրաձորում ոչ ցիանիդին» քաղաքացիական նախաձեռնությունն այսօր` ժամը 12:00-ին, բողոքի ակցիա կանցկացնեն ՀՀ նախագահի նստավայրի դիմաց՝ ընդդեմ Մեղրաձորում ցիանային ֆաբրիկայի կառուցման:

Նախագահին ուղղված նրանց դիմումի տակ ստորագրել է 500 մեղրաձորցի: Նշենք նաև, որ Մեղրաձորում ցիանային ֆաբրկայի կառուցման նախագիծը նաև Առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում է հայտնվել:Ինչպես ավելի վաղ PanARMENIAN.Net-ի թղթակցին տեղեկացրել էին նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, նախարարության աշխատակիցները պատրաստվում են ուսումնասիրել այդ նախագիծը: