ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼՈՒ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԾԽԱԽՈՏԻ ԳՈՐԾԱՐԱՆ

PanARMENIAN.Net - Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Բեսո Ջուգելին երկուշաբթի օրը հայտնել է, որ օգոստոսի 5-ին Թբիլիսիում կբացվի հայկական ծխախոտի գործարան: Վրացի պատգամավորի խոսքերով, գործարանում կարտադրվի շուրջ 32 անուն ծխախոտ, ընդ որում կօգտագործվի հայկական հումքը: Ձեռնարկության աշխատակազմը համալրված կլինի տեղացիներով, եւ առաջին փուլում արտադրանքը կսպառվի վրաստանյան շուկայում: Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի եւ Վրաստանի խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեի հանդիպումից հետո Ջուգելին հայտարարել է, որ հայ գործարարների ներդրումը Վրաստանի տնտեսություն կազմել է շուրջ 4 միլիոն դոլար, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---