26 հուլիսի 2005 - 08:31 AMT
ԹԵՀՐԱՆՆ ՈՒ ԿԻԵՎՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԻՐԱՆ-ՈՒԿՐԱԻՆԱ ԳԱԶԱՏԱՐԻ ՆԱԽԱԳԾԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆԸ
Թեհրանն ու Կիեւն Հայաստանին առաջարկել են մասնակցել Իրան-Ուկրաինա գազատարի ուսումնասիրության, նախագծման եւ շինարարության հարցերով հնգակողմ կոմիտեի աշխատանքին: Այս մասին ասվում է Թեհրանում Իրանի եւ Ուկրաինայի ներկայացուցիչների կողմից ստորագրված հուշագրում: Մեկնաբանելով փաստաթուղթը` Իրանի նավթի փոխնախարար Մոհամմադ Նադի Նեջադ-Հոսենիանը հայտարարել է, որ Ուկրաինան շահագրգռված է իր ներքին կարիքների համար տարեկան 20-ից մինչեւ 30 մլրդ խորանադր մետր գազի ներմուծման մեջ: Բացի այդ, Ուկրաինան պատրաստ է իրավունք տալ Իրանին օգտագործել իր ենթակառույցները` տարեկան 20 մլրդ խորանարդ մետր գազ Եվրոպա փոխադրելու համար: Երկու կողմերն առաջարկել են Հայաստանին, Վրաստանին եւ Ռուսաստանին ձեւավորել հնգակողմ կոմիտե` Իրան-Ուկրաինա գազատարի շինարարության հարցերի ուսումնասիրության համար, տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը: