25 հունվարի 2013 - 16:11 AMT
Ռուսաստան-Վրաստան. Կապե՞ր են հաստատվում

ԵԽԽՎ ապրիլյան նստաշրջանի ժամանակ կկայանա Ռուսաստանի և Վրաստանի պատվիրակությունների առաջին լայնաֆորմատ հանդիպումը, լրագրողներին է հայտնել ԵԽԽՎ-ում ՌԴ պատվիրակության ղեկավար Ալեքսեյ Պուշկովը` Վրաստանի պատվիրակության ղեկավարի հետ հանդիպումից հետո, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Անդրադառնալով ապրիլին կայանալիք հանդիպմանը` ՌԴ պատվիրակության ղեկավարը ընդգծել է, որ դրա ժամանակ կարելի է քննարկել մշակութային փոխանակման, վիզաներին, տրանսպորտին վերաբերող հարցեր:

ՌԴ և Վրաստանի հարաբերությունները վատթարացան 2008թ հակամարտությունից հետո: