25 հունվարի 2013 - 18:00 AMT
ԶԼՄ-ներ.Ասադի մայրն ու քույրը տեղափոխվել են ԱՄԷ

Սիրիայի նախագահ Բաշար Ասադի մայրն ու նրա քույրը` Բուշրա Ասադը որոշ ժամանակ առաջ լքել են երկիրը և տեղափոխվել ԱՄԷ, հաղորդում է The Guagdian պարբերականը:

Ավելի վաղ ԶԼՄ-ներն արդեն մի քանի անգամ հաղորդել էին, որ Ասադի բարեկամները լքել են երկիրը, սակայն այդ տեղեկությունները չէին հաստատվել: Ինքը նախագահը բազմիցս ասել է, որ Սիրիայից փախչել չի պատրաստվում: Այս մասին հաղորդում է lenta.ru-ն: