25 հունվարի 2013 - 18:34 AMT
Սիրիական պետանվտանգության 8 աշխատակիցներ զոհվել են Հոլանի բարձունքում պայթյունի հետևանքով

Հունվարի 25-ին ականապատ ավտոմեքենայի պայթյունի արդյունքում զոհվել են սիրիական պետական անվտանգության առնվազն 8 աշխատակիցներ, փոխանցում է Reuters-ը:

Միջադեպը տեղի է ունեցել Իսրայելի հետ սահմանակից Հոլանի բարձունքի շրջանում:

Ապստամբները պնդում են, որ այդ օպերացիայի արդյունքում չեզոքացվել է պետական անվտանգության գնդապետ: Ընդդիմադիրների հաղորդմամբ, դիվերսիան իրականացրել է «Ֆրոնտ ալ-Նուսրան»: Այս մասին հաղորդում է lenta.ru-ն: