25 հունվարի 2013 - 18:52 AMT
Սիրիացի ապստամբները Իդլիբ նահանգի բանտի վրա հարձակման փորձ են նախաձեռնել

Սիրիացի ապստամբները ուրբաթ օրը Իդլիբ նահանգի բանտի վրա հարձակման փորձ են նախաձեռնել: Նրանց նպատակը հարյուրավոր բանտարկյալներին ազատելն էր, ասվում է Facebook-ում հրապարակված իսլամիստների հայտարարությունում:

Բանտի համար մարտերի մանրամասները չեն հաղորդվում, փոխանցում է «Ինտերֆաքսը»:

Իսլամիստների խոսքով, սիրիական հատուկ ծառայությունների գործակալները տանջում և սպանում են այդ հաստատության բանտարկյալներին: