25 հունվարի 2013 - 20:08 AMT
ԶԼՄ-ներ. Իրանի և «վեցնյակի» բանակցությունների հաջորդ փուլը,ամենայն հավանականությամբ, կկայանա փետրվարին

Իրանական միջուկային ծրագրի լուծմանն ուղղված միջազգային միջնորդների «վեցնյակի» և Իրանի միջև բանակցությունների նոր փուլը, ամենայն հավանականությամբ, կկայանա փետրվարին, հաղորդում է Ռոյթերս գործակալությունը` հղելով ԵՄ-ում դիվանագիտական աղբյուրներին:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին, որ բանակցությունները ծրագրվում էր անցկացնել հունվարի 28-29-ին:

2012-ին «վեցնյակի» ներկայացուցիչները և Թեհրանը բանակցությունների 3 փուլ են անցկացրել: Բոլոր հանդիպումներն անարդյունք են ավարտվել:

ԱՄՆ-ն և Արևմուտքի այլ երկրներ Իրանին մեղադրում են միջուկային զենք մշակելու մեջ: Պաշտոնական Թեհրանը բոլոր մեղադրանքները հերքում է: