26 հուլիսի 2005 - 13:08 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆՆ ԻՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐԻ ՊԱՏՃԵՆ Է ՀԱՆՁՆԵԼ ԻՍՊԱՆԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԱԳՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ
Իտալիայում Հայաստանի դեսպան Ռուբեն Շուգարյանը, որը համատեղության կարգով դեսպան է նշանակվել նաեւ Իսպանիայում (նստավայրը` Հռոմ), իր հավատարմագրերի պատճեն է հանձնել Իսպանիայի Թագավորության արտաքին գործերի եւ համագործակցության նախարարության արարողակարգի ղեկավարի պաշտոնակատար Ռամիրո Ֆերնանդես Բաչիլերին, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Բացի այդ, հայ դիվանագետը հանդիպել է նաեւ Իսպանիայի ԱԳՆ Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի վարչության պետ Խոսե Պոնսի հետ: Հանդիպման ընթացքում Ռ.Շուգարյանը ներկայացրել է «Ընդլայնված Եվրոպա: Նոր հարեւանություն» ծրագրի շրջանակներում Հայաստանի եվրոպական ինտեգրացմանը, հայ-թուրքական հարաբերություններին եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող խնդիրները: