Սերգեյ Մովսիսյանը Վեյկ ան Զեեում միավորները կիսել է Յան Սմիթսի հետ և այժմ 2-րդ տեղում է

Սերգեյ Մովսիսյանը Վեյկ ան Զեեում միավորները կիսել է Յան Սմիթսի հետ և այժմ 2-րդ տեղում է

PanARMENIAN.Net - Վեյկ ան Զեեի B մրցաշարի 11-րդ տուրում հայ գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը միավորները կիսել է Յան Սմիթսի (Հոլանդիա) հետ: Մովսիսյանն իր ակտիվում ունի 7,5 միավոր և այժմ 2-րդ տեղում է:

Մրցաշարի առաջատարը ևս 7,5 միավորով գերմանացի շախմատիստ Արկադի Նայդիչն է, որը ոչ ոքի է խաղացել Ռիչարդ Ռապպորոտի (Հունգարիա) հետ: 12-րդ տուրում հայ գրոսմայստերը կհանդիպի Նիլս Գրանդելիուսի (Շվեդիա) հետ:

C մրցաշարում Գրիգոր Սևակ Մխիթարյանը (Բրազիլիա) հաղթել է Ալեքսանդրա Գորչայկինային (Ռուսաստան) և 6 միավորով 6-րդ տեղում է:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---