26 հունվարի 2013 - 10:22 AMT
Նալբանդյան փողոցում երթուղային տաքսի է շրջվել

Քիչ առաջ Նալբանդյան-Սայաթ-Նովա խաչմերուկին շրջվել է 18 համարի երթուղային տաքսին: ՀՀ ԱԻ նախարարությունից PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնեցին, որ դեպքի վայրում են նախարարության աշխատակիցները, հանգամանքները դեռ պարզվում են: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: