26 հունվարի 2013 - 10:53 AMT
Այսօր Չեխիայում կվերսկսվեն առաջին համաժողովրդական նախագահական ընտրությունները

Հունվարի 26-ին Չեխիայում վերսկսվում են առաջին համաժողովրդական նախագահական ընտրությունները: Հունվարի 11 և 12-ին տեղի ունեցած առաջին փուլի հաղթողներն են նախկին վարչապետ Միլոշ Զեմանն ու ԱԳՆ ղեկավար Կարել Շվարցենբերգը:

Երկու թեկնածուները հանդես են գալիս ԵՄ-ին Չեխիայի հետագա ինտեգրման օգտին: Չեխիայի նախագահն ընտրվում է 5 տարով: Քվեարկության նախնական արդյունքները կհայտարարվեն շաբաթ երեկոյան, հայտնում է BBC-ին: