26 հունվարի 2013 - 11:04 AMT
Հայաստանի որոշ շրջաններում տեղումներ են

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 26-ի ժամը 11:00-ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում տեղումներ են` Հրազդանում անձրևի, Սպիտակում` ձյան տեսքով: Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում բուք է, իսկ Սելիմի լեռնանցքը` երկկողմանի դժվարանցանելի:

Միջպետական, հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով և ավազով մշակման աշխատանքներ: