26 հունվարի 2013 - 11:40 AMT
Կենտրոնում շուռ եկած երթուղայինում 6 ուղևոր է եղել

Հունվարի 26-ին, ժամը 10.02-ին Նալբանդյան-Սայաթ-Նովա խաչմերուկում "Օպել Աստրա" մակնիշի 33 PS 394 ավտոմեքենային բախված երթուղային տաքսիի մեջ եղել է 6 ուղևոր: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակից հետ զրույցում ասաց ոստիկանության աշխատակիցը:

Վթարի հանգամանքները դեռևս չեն պարզվել: Այժմ «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում են գտնվում ՃՏՊ-ի հետևանքով տարբեր աստիճանի վնասվածքներով ուղևորներ` 1957 թ. ծնված Ա. Մկրտչյանը, 1951 թ. ծնված Ն. Թովմասյանը և 1992 թ. ծնված Ա. Մովսիսյանը, իսկ Գ. Հարությունյանը` «Մ. Հերացու անվան թիվ 1 համալսարանական կլինիկական հիվանդանոցում»: Մնացած ուղևորներին բուժօգնություն անհրաժեշտ չի եղել: Բժիշկենրը տուժածների վիճակը գնահատում են բավարար: