«Արիության դաս» ԵՊՀ-ում. Հանդիպմանը ներկա էր պաշտպանության նախարարը

«Արիության դաս» ԵՊՀ-ում. Հանդիպմանը ներկա էր պաշտպանության նախարարը

PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր մասնակցեց ԵՊՀ-ում կազմակերպված հանդիպանը և «Արիության դասին»:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, շնորհավորելով ԶՈւ գալիք տոնի կապակցությամբ ասաց, որ այն առանձնահատուկ նշանակություն ունի բոլորի համար, քանի որ մեր բանակը նորանկախ Հայաստանի ամենամեծ ձեռքբերումն է ու ապագայի ամենամեծ գրավականը.« Համալսարանականները միշտ առանձին սիրով ու հպարտությամբ են խոսում բանակի մասին: Նման հանդիպումները ավանդույթ են դարձել ԵՊՀ-ում, և հաճելի է, երբ նման հանդիպումներին ներկա է լինում նաև պաշտպանության նախարարը:

Պաշտպանության նախարարն էլ իր հերթին նշեց, որ իր համար մեծ պատիվ է ներկա գտնվել ԵՊՀ-ում կազմակերպվող հանդիպումներին. «Պետք է նշեմ, որ ԵՊՀ- ՊՆ գործակցությունը նման հադիպումներով չի սահմանափակվում, համալսարանին կից բազմաթիվ կառույցներ կան, որոնց միջոցով նմանատիպ մի շարք միջոցառումներ են կազմակերպվում»,-ասաց նախարարը: Նախարարը խոսեց 2012 թվականին բանակի ձեռքբերումների ու բացթողումների մասին, այնուհետև պատասխանեց համալսարանականների հարցերին: ԵՊՀ ռեկտորի այն հարցին, թե ինչպիսի հետևանքներ կարող է ունենալ Ադրբեջանի հակահայ քարոզչությունը, նախարարը պատասխանեց.«Ես հանդիպել եմ Ադրբեջանի այն սերնդին, որից այսօրվա սերունդը ստանում է այդ դաստիարակությունը: Արդյունքը մեր հաջողություններն են Արցախյան պատերազմում: Բանակի հաջողության գրավականը զինվորի մեջ ասպետական հատկանիշներ սերմանելն է:Այդ հատկանիշների մեջ նսեմացնել և ինքնախաբեությամբ զբաղվել չկա, իսկ նրանք հիմա զբաղված են պատմական փաստերը խեղաթյուրելով»:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---