Սեյրան Օհանյան. Աստված մեզ այնքան փորձություններ տա, որ երբեք չկորցնենք զգոնությունը

Սեյրան Օհանյան. Աստված մեզ այնքան փորձություններ տա, որ երբեք չկորցնենք զգոնությունը

PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր ԵՊՀ ուսանողների և դասախոսների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով 2012-ի բանակային կյանքին, նշեց, որ 2012 ը առանձնահատուկ տարի էր. «Կարգապահության առումով առաջընթացի և արդյունքների պահպանման տարի էր: 2013 թվականին պետք է ամեն ինչ անել, որ բարենպաստ պայմաններ ստեղծվեն արատավոր երևույթները վերացնելու համար: ԼՂՀ հակամարտության պայմաններում մարտական հերթապահության կատարելագործումը, անձնակազմի ունակությունների մակարդակի բարձրացումը ռազմավարական նշանակություն ունեն և հեռանկարային են այն առումով, որ հակառակորդը ստիպված կլինի զերծ մնալ ոտնձգություններից»:

Անդրադառնալով կորուստներին՝ նախարարը նշեց, որ, հակառակորդը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը ու դիվերսիաներ իրականացնել և, ցավոք, դրանք հետ մղելիս, հայկական կողմը կորուստներ է ունենում. «Ես միշտ ասում եմ, որ մենք պետք է հպարտանանք, որ ունենք զինվորներ, ովքեր ոչ մի պարագայում չեն թողնում դիրքերը, սա նշանակում է, որ նրանք ստացել են այն դասը, որը տվել է նրանց հրամանատարական կազմը: Պետք է նաև նշեմ, որ այսօր ոչ միայն զինվորականը, այլ նաև ժողովուրդը ինքն է հասկանում և գիտակցում, որ բանակին պետք հոգատարությամբ վերաբերվել: Մենք պետք է այնպես անենք, որ կարողանանք ապահովել մեր ժողովրդի խաղաղ արարումը:Ես միշտ ասում եմ՝ Աստված մեզ տա այնքան փորձություններ, որ երբեք չկորցնենք մեր զգոնությունը»:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---