27 հուլիսի 2005 - 08:59 AMT
ՊՐԱՀԱՅՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ԵՄ-ԻՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԵՄ
Հուլիսի 29-ին Պրահայի կենտրոնում տեղի կունենա հանրահավաք` ընդդեմ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության: Կազմակերպիչը «Ձայն հանուն Եվրոպայի» միջազգային քաղաքացիական նախաձեռնություն կազմակերպությունն է, որն անցած ամիսներին Եվրամիության երկրներում ստորագրահավաք էր կազմակերպել ընդդեմ Թուրքիայի անդամակցության: Ըստ կազմակերպության ներկայացուցիչների, հավաքվել է մոտ 30 հազար ստորագրություն, որոնցից միայն 11 հազարը` Չեխիայի տարածքում: Հաղորդվում է նաեւ, որ առաջիկա հանրահավաքին մասնակցելու են Չեխիայից Եվրախորհրդարանում ընտրված երկու պատգամավորներ, հաղորդում է «Երկիր» թերթը: