Ստամբուլում հերթական հարձակումն է կատարվել հայուհու դեմ, իշխանությունները լռում են

Ստամբուլում հերթական հարձակումն է կատարվել հայուհու դեմ, իշխանությունները լռում են

PanARMENIAN.Net - Նախօրեին Ստամբուլում հերթական հարձակումն է կատարվել հայուհու դեմ: Բարեբախտաբար, կինը շատ չի տուժել և հարազատները որոշել են չդիմել ոստիկանություն, հայտնում են թուրքական աղբյուրները: Ըստ որոշ տվյալների, կիրակի օրը, հունվարի 27-ին Ստամբուլի Սամաթիա քաղաքում բողոքի զանգվածային ցույց տեղի կունենա հայերի դեմ հաճախակի դարձած հարձակումների դեմ:

Հունվարի 22-ին և 23-ին երկու տարեց հայուհիներ հարձակման զոհ են դարձել Ստամբուլում: Հունվարի 22-ին 83-ամյա Սուլթան Այքարի վրա հարձակվել են նրա տան շեմին և ծեծի ենթարկել: Դիմակավոր հանցագործին հարևաններն են վախեցրել, որոնք դուրս են եկել Սուլթանի ճիչը լսելով: Ըստ հարևանների նկարագրության, հարձակվողը սևահեր, 35-40 տարեկան տղամարդ էր, ամբողջովին սևազգեստ: Հարձակման արդյունքում Այքարը, չնայած վիրահատությանը, մեկ աչքով կուրացել է: Տուժածի դուստրը՝ Մենզար Էթիկը հայտարարել է, որ իր մայրը թշնամիներ չունի: Նա չի հավատում նաև, որ հարձակման նպատակը կողոպուտն էր, քանի որ հանցագործը նույնիսկ նրա դրամապանակը չի վերցրել:

Հունվարի 23-ին ևս մեկ հարձակում է կատարվել տարեց հայուհու վրա: Երկու անհայտներ հարձակվել են կնոջ վրա հենց փողոցում, ծեծի ենթարկել ու փախուստի դիմել: Կինն, ըստ ականատեսների, ամբողջությամբ արյունոտված, շտապել է հեռանալ դեպքի վայրից: Դեռևս չի հաստատվել նրա անձը:

Հունվարի 6-ին երեք անհայտները փորձել են առևանգել մեկ այլ տարեց հայուհու, սակայն նրանց դա չի հաջողվել: Ըստ իրավապաշտպանների, բոլոր այդ հանցագործությունների պատճառը ոչ միայն ազգային հողի վրա ատելությունն է, այլ նաև հանցագործությունները կոծկելու իշխանությունների ձգտումը, գրում է Asbarez-ը:

Հունվարի 10-ին Ստամբուլում իր տանը սպանված է հայտնաբերվել հայկական «Արամյան» դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչ Իլքեր Շահինը:

Շահինի գործընկերները ստիպված էին նրա բնակարան այցելել, քանի որ նա բավականին երկար ժամանակ չի պատասխանել հեռախոսազանգերին: Նրանք դիմել են ոստիկանություն: Մտնելով Շահինի բնակարանը, նրանք սպանված են հայտնաբերել 40-ամյա ուսուցչին: Ոստիկանությունը տանը պայքարի նշաններ է արձանագրել:

Իլքեր Շահինի կոկորդն են կտրել նրա դին հայտնաբերելուց 3 օր առաջ: Վերջինը, ինչ նա հասցրել է անել՝ Սբ Ծննդյան բարեմաղթանքներ է ուղարկել իր գործընկերներին:

Հարուցվել է քրեական գործ, հայտնում է Haberturk-ը:

2012թ. դեկտեմբերի 28-ին հայուհու դաժան սպանություն էր կատարվել ՝ սպանվել է 85-ամյա Մարիցա Քյոչուկը: Զառամյալ կնոջը, ըստ թուրքական ԶԼՄ-ների, ծեծել են մահից առաջ, բազմաթիվ հարվածներ հասցրել դանակով, հետո գլխատել: Դին հայտնաբերել էր նրա որդին՝ Զատիկը: «Երբ ես տուն մտա, մութ էր, մայրիկը գետնի վրա էր ընկած: Ես մտածեցի, որ նա ընկել է: Հետո միայն տեսա, որ նրա մարմինը արյան մեջ է: Նա մերկ էր, կրծքի վրա խաչի նման նշան էր կտրված»,-պատմել է Զատիկը «Ակոսի» հետ զրույցում:

Դեկտեմբերի սկզբին ևս մեկ հայուհի էր բռնության ենթարկվել Ստամբուլում՝ նրան թալանել էին, հետո՝ սպանել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---