Անցած շաբաթ Ադրբեջանի օդուժն իրականացրել է մի շարք ուսումնական թռիչքներ շփման գծի երկարությամբ

Անցած շաբաթ Ադրբեջանի օդուժն իրականացրել է մի շարք ուսումնական թռիչքներ շփման գծի երկարությամբ

PanARMENIAN.Net - ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 20-26-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 700 կրակոց:

Բացի հրադադարի պահպանման ռեժիմի խախտման դեպքերից, անցած շաբաթվա ընթացքում շփման գծի երկարությամբ հակառակորդի օդուժն իրականացրել է մի շարք ուսումնական թռիչքներ:

ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերի կողմից թռիչքային բոլոր թիրախները ժամանակին հավաստանշվել են և շարունակ պահվել խիստ վերահսկողության տակ:

Անցած շաբաթվա ընթացքում ԼՂՀ օդային և ցամաքային սահմանների պաշտպանությունն իրականացվել է առանց միջադեպերի:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---