Ալիևին հեռացրել են Մեխիկոյի կենտրոնից

Ալիևին հեռացրել են Մեխիկոյի կենտրոնից

PanARMENIAN.Net - Մեխիկոյի կենտրոնական փողոցի զբոսայգում տեղակայված Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի հուշարձանը այս գիշեր տեղափոխվել է այլ վայր քաղաքի սահմաններում

Ալիևի հուշարձանը տեղադրվել էր 2012թ. օգոստոսին Բարեկամության զբոսայգում, այն կանգնեցվել է ադրբեջանական կողմի միջոցներով: Ինչպես ավելի վաղ հայտարարել էր քաղաքապետ Միգել Անխել Մանսերան, հուշարձանը կտեղափովի Մեխիկոյի քաղաքապետարանի միջոցներով: Տեղափոխման պաշտոնական պատճառ է նշվում քաղաքաշինական նորմերի խախտումը:

Տեղափոխման աշխատանքների ժամանակ վայրը հսկում էին 200 ոստիկաններ, փակ էր երթևեկությունը մի շարք հարակից փողոցներով:

Պաշտոնական տեղեկություններ այն մասին, թե ուր է տեղափոխվում Ալիևի հուշարձանը, դեռ չկա: Սակայն, ավելի վաղ Մեքսիկայում Ադրբեջանի դեսպան Իլգար Մուխտարովը հայտնել էր «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը, որ կառավարության հետ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել այն մասին, որ քաղաքի սահմանում Ադրբեջանին շենք կտրամադրվի մշակութային կենտրոն բացելու համար, ուր էլ կտեղափոխվի հուշարձանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Մեխիկոյի քաղաքապետ Միգել Անխել Մանսերան հայտարարել էր, որ քաղաքային իշխանությունները քաղաքի կենտրոնից կտեղափոխեն Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի հուշարձանը: Հունվարի կեսին Մեքսիկայի դաշնային վարչական դատարանը մերժել է ադրբեջանական դեսպանատան բողոքը, որը փորձում էր հասնել նրան, որպեսզի Հեյդար Ալիևի հուշարձանը չապամոնտաժվի: Այս մասին գրում է Cronica-ն:

Հուշարձանը նախորդ ամռանը տեղադրվել է Մեխիկոյի կենտրոնական պուրակում: Ընդ որում, հաղորդվում է, որ ադրբեջանական կողմը պուրակի վերակառուցման համար ներդրել է 5 մլն դոլար:

Մեքսիկական իշխանությունների՝ Ադրբեջանի երրորդ նախագահի հուշարձանի տեղադրման որոշումը քննադատվել է իրավապաշտպանների կողմից:

Ինչպես հաղորդում է Բի-բի-սին, նոյեմբերի վերջին փորձագիտական հնաձնաժողովը խորհուրդ է տվել քաղաքային իշխանություններին Հեյդար Ալիևի հուշարձանը կենտրոնական պուրակից տեղափոխել մեկ այլ վայր: Փորձագետները եկել են այն եզրակացության, որ հուշարձանը ներդաշնակ չէ Մահաթմա Գանդիի, Աբրահամ Լինքոլնի և Մեքսիկայի ազգային հերոսների հուշարձանների հետ: Քաղաքային իշխանություններն առայժմ վերջնական որոշում չեն կայացարել:

Ինչպես փոխանցում է ABC.az-ը, ադրբեջանական դեսպանատունը դեմ է հանդես եկել Ալիևի հուշարձանի ապամոնտաժմանը: «Եթե հուշարձանը հեռացվի, ապա դա անկասկած կհանգեցնի Մեքսիկայի և Ադրբեջանի հարաբերությունների վատացմանը, ներդրումներ չեն իրականացվի և ծայրահեղ դեպքում դեսպանատունը կփակվի»,-նախազգուշացրել է Ադրբեջանի դեսպան Իլգար Մուխտարովը:

Շրջանային դատարանը 2012թ նոյեմբերին, դիտարկելով հուշարձանի ապամոնտաժումն արգելող հայցը, որոշում է կայացրել մերժել այն: Նմանատիպ որոշում է կայացրել նաև Դաշնային վարչական դատարանը հունվարի 9-ին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---