26 հունվարի 2013 - 14:04 AMT
Սիրիայի բանակն ակտիվացրել է ապստամբների դեմ հարձակումը Հոմսի շրջանում

Սիրիայի կառավարական բանակը ակտիվացրել է հարձակումները ապստամբների դեմ Հոմսի շրջանում: Ըստ սիրիացի ակտիվիստների, ավիացիայի ու հրետանու հարվածների արդյունքում, անցած կիրակի օրվանից այստեղ առնվազն 120 խաղաղ քաղաքացի է զոհվել: Անկախ աղբյուրներից ստուգել տեղեկատվությունը չի ստացվել:

Ինչպես հայտնում է Euronews-ը, ապստամբները փորձում են ետ մղել հարձակումները: Շուրջ 15 հազար խաղաղ բնակիչներ են հայտնվել ծուղակում Հոմսի արվարձաններում: