Հաքերները կոտրել են ԱՄՆ քրեական պատիժների նշանակման հանձնաժողովի կայքը

Հաքերները կոտրել են ԱՄՆ քրեական պատիժների նշանակման հանձնաժողովի կայքը

PanARMENIAN.Net - Anonymous խմբի հաքերները կոտրել են ԱՄՆ քրեական պատիժների նշանակման հանձնաժողովի կայքը, որը պատասխանատու է երկրի դաշնային դատարաններում դատավճիռների կայացման համար:

Հաքերների խումբը հայտարարել է, որ իրենց հաջողվել է պատճենել գաղտնի տեղեկատվություն, որը նրանք սպառնում են հրապարակել օրերս:

Կայքը կոտրողների խոսքով, նրանք գնացել են այդ քայլին ի նշան ինտերնետ-ակտիվիստ Ահարոն Շվարցի մահվան դեմ բողոքի, ով ինքնասպանություն էր գործել հունվարին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---