Վարչապետը մասնակցել է Սուրբ Սարգսի տոնին նվիրված միջոցառումներին

Վարչապետը մասնակցել է Սուրբ Սարգսի տոնին նվիրված միջոցառումներին

PanARMENIAN.Net - Երևանի գեղագիտության ազգային կենտրոնում և ՀՀ նկարիչների միությունում բացվել են Սուրբ Սարգսի տոնին նվիրված ցուցահանդեսներ, որոնց ներկա է եղել նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը: Կառավարության ղեկավարը շրջել է ցուցասրահներում՝ ծանոթացել ներկայացված աշխատանքներին:

Գեղագիտության ազգային կենտրոնում բացված «Սիրո ուժն է անհաղթ» խորագրով ցուցահանդեսում ներկայացված են եղել կենտրոնի նկարչական ստուդիայի սաների աշխատանքները, իսկ ՀՀ նկարիչների միության ցուցասրահում` երիտասարդ ստեղծագործողների հանրապետական հինգերորդ հոբելյանական ցուցահանդեսի մասնակիցների գործերը:

Շնորհավորելով ներկաներին Սուրբ Սարգսի տոնի կապակցությամբ վարչապետը նշել է. «Շատերը հիշում են, որ տարիներ առաջ Արարատյան Հայրապետական թեմի նախաձեռնությամբ փորձ արվեց Սուրբ Սարգսի տոնը դարձնել ավանդական: Տարեցտարի այս տոնն ավելի մեծ շուքով է նշվում Հայաստանի Հանրապետությունում և ավելի մեծ զանգվածներ են ներգրավվում այս տոնակատարությանը: Ուրախ եմ, որ Սուրբ Սարգսի տոնը որպես ազգային ավանդույթ վերականգնվում է և լայն տարածում գտնում Հայաստանում»:

Այնուհետև Տիգրան Սարգսյանը մասնակցել է Երևանի սիրահարների այգում կազմակերպված միջոցառմանը, որում ևս նշվել է երիտասարդների և սիրո բարեխոս Սբ. Սարգսի տոնը: Միջոցառումը, որին ներկա են եղել նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և բազմաթիվ երիտասարդներ, անցկացվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Այս մասին հայտնում են կառավարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---