28 հունվարի 2013 - 12:28 AMT
Հրանտ Բագրատյանի «անեծքը». Թող ձեր երկրի զարգացման ծրագիրը Սերժ Սարգսյանը գրի

ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը կես կատակ, կես լուրջ «անիծում» է. «Թող ձեր երկրի զարգացման ծրագիրը Սերժ Սարգսյանը գրի»: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփելով քարոզարշավի մեկ շաբաթը, Հրանտ Բագրատյանը չցանկացավ խոսել մյուս թեկնածուների մասին, նրանց է զգուշացրել է, որ իր անունը չտան, այլապես վատ կլինի, նա դա համարում է «խառնակչություն»:

Հրանտ Բագրատյանը միայն անդրադարձավ գործող նախագահ, ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանի քարոզարշավին, քանի որ նա է միակ դիմությունը: Հրանտ Բագրատյանն այսօր հայտարարեց, որ դժգոհ է Սերժ Սարգսյանի քարոզարշավից: «Ծրագիր կա, բայց որակ չկա, որևէ կոնկրետ բան չկա, թե ինչ է պատրաստվում անել»,- ասաց նախագահի թեկնածուն:

Խոսելով իր քարոզարշավի մասին, նա նշեց, որ ուր գնում է, ջերմորեն են ընդունում: Նախագահի թեկնածուն պատմեց, որ գյուղերից մեկում մեկ-երկու հոգի փորձել են իր հանդիպմանը զուգահեռ միջոցառում կազմակերպել, բայց վստահ չէ, որ դա կազմակերպված է: Հրանտ Բագրատյանը արդեն եղել է երկու քաղաքում, վեց գյուղում, վաղը կլինի Գյումրիում, մի քանի հանդիպում կունենա մտավորականների հետ, նախատեսվում է նաև հանրահավաք: Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ մի բնակավայրում բողոքում են, որ վախեցած են, բայց միևնույն ժամանակ նա լավ տպավորություն է ստացել մարդկանցից, բարձր մակարդակով քննարկումներ են անում: