28 հունվարի 2013 - 12:39 AMT
Դավիթ Նալբանդյանը АТР վարկանիշում նահանջել է 7 հորիզոնականով և զբաղեցնում է 90-րդ տեղը

АТР հրապարակել է աշխարհի ուժեղագույն թենիսիստների հերթական վարկանշային աղյուսակը: Վարկանիշի առաջատար է մնում սերբ Նովակ Ջոկովիչը, որն այս հանգստյան օրերին դարձավ Ավստրալիայի բաց առաջնության հաղթողը: Նա եզրափակչում հաղթեց Էնդի Մարեյին 6:7, 7:6, 6:3.6:2 հաշվով: 25-ամյա սերբ թենիսիստն առաջինն է, ում հաջողվեց հաղթել Australian Open-ում երեք անգամ անընդմեջ: Australian Open-ից բացի Ջոկովիչը հաղթել է Ուիմբլդոնում և US Open-ում:

Սերբ թենիսիստն ունի 12920 միավոր, վարկանիշի 2-րդ տեղում է շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը (10265 միավոր), իսկ Մարեյը 3-րդ տեղում է 8480 միավորով:

Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը АТР վարկանիշում նահանջել է 7 հորիզոնականով և զբաղեցնում է 90-րդ տեղը: