28 հունվարի 2013 - 13:43 AMT
Toyota-ն կրկին առաջատարն է աշխարհում ավտոմեքենաների վաճառքի ծավալով

Ճապոնական Toyota կորպորացիան վերադարձրել է աշխարհում ավտոմեքենաշինության առաջատարի պատվավոր կոչումը: Հունվարի 28-ին նա հայտարարել է, որ կորպորացիան ողջ աշխարհում դուստր ձեռնարկությունների հետ միասին իրացրել է գրեթե 9,75 մլն մեքենա, աճը կազմել է 22,6 տոկոս:

Վերջին երկու տարում առաջին անգամ Toyota-ն կրկին առաջ է անցել իր մրցակիցներից՝ ամերիկյան General Motors Co. և գերմանական Volkswagen AG-ից: Վաճառքի աճը հիմնականում գրանցվել է ԱՄՆ-ում և Հարավ-Արևմտյան Ասիայի արագ զարգացող երկրներում: