28 հունվարի 2013 - 13:28 AMT
Dreamliner ինքնաթիռների թռիչքները դադարեցնելու պատճառով Boeing-ը մոտ 5 մլրդ դոլար կկորցնի

Ամերիկյան Boeing Company ավիահսկայի կարուստները Dreamliner ինքնաթիռների թռիչքների դադարեցման պատճառով 125 մլն-5 մլրդ դոլար կարող են կազմել, հայտնում է Bloomberg գործակալությունը՝ Jefferies & Co վերլուծաբան Հովարդ Ռուբելի վրա հղումով:

Dreamliner ինքնաթիռների թռիչքները դադարեցվեցին երկու շաբաթ առաջ հաճախակի դարձած խափանումների պատճառով: Նման որոշում կայացրեցին ԱՄՆ FAA և Եվրոպայի EASA գործակալությունները: Մինչ թռիչքների վերսկսումը փոխադրողներից յուրաքանչյուրը պետք է ապացուցի օդանավի անվտանգությունը: