28 հունվարի 2013 - 14:03 AMT
Արգելվել է երթևեկությունը Վերին Լարսի անցակետով

Վրաստանում մինչ հատուկ կարգադրությունը տրանսպորտի բոլոր տեսակների երթևեկությունն արգելվել է Կոբի-Գուդաուրի հատվածում, Վերին Լարսի անցակետով: Ինչպես հայտնել է Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը, հաղորդակցությունը դադարեցվել է ձնահյուսերի վտանգի պատճառով, ձյան հաստ շերտի առկայության և վատ տեսանելիության պատճառով:

Մինչ օրվա ավարտը ճանապարհը կարող է բացվել տրանսպորտի որոշ տեսակների համար, հայտնում է ՌԲԿ-ն: