28 հունվարի 2013 - 14:21 AMT
Աննա Պեքուինը, Էլլեն Փեյջն ու Շոն Էշմորը կնկարահանվեն «Իքս մարդիկ. Անցած ապագայի օրերը» ֆիլմում

Անցած շաբաթ «Իքս մարդիկ. Առաջին կարգ» սիկբելի հեղինակ Բրայան Սինգերը հայտնել է, որ «Իքս մարդիկ. Անցած ապագայի օրերը» ֆիլմում կնկարահանվեն Աննա Պեքուինը, Էլլեն Փեյջն ու Շոն Էշմորը, հայտնում է kinopoisk-ը:

Ըստ սյուժեի, երիտասարդ մուտանտները հայտնվում են ապագայի երկու տարբեր տարբերակների առջև և պետք է կանխեն դրանցից վատագույնը: Սինգերը չի հայտնում, թե նրանք էկրանային ժամանակ իրենք կունենան:

Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա 2014թ. հուլիսի 18-ին: