ԱԺ նախագահ. Բանակի օրը խիզախ և ուժեղ մարդկանց տոնն է

ԱԺ նախագահ. Բանակի օրը խիզախ և ուժեղ մարդկանց տոնն է

PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է եմ Բանակի օրվա առթիվ: «Տոն, որ խորհրդանշում է մեր ժողովրդի հաղթանակներն ու նվիրումը, արիությունն ու հայրենասիրությունը, կամքն ու ոգին: Բանակի օրը խիզախ և ուժեղ մարդկանց տոնն է: Այսօր այն նվիրյալների տոնն է, ովքեր իրենց կյանքի գնով պայքարեցին հանուն մեր երկրի անկախության, հանուն ազատ և ինքնիշխան Արցախի, նրանց տոնը, ովքեր այսօր պաշտպանում են այդ անկախությունն ու ինքնիշխանությունը, մեր սահմանների և օջախների անվտանգությունը, ովքեր հայկական դրոշն են ծածանում նաև մոլորակի այլ անկյուններում` խաղաղապահ առաքելություն իրականացնելով:

Շնորհավորում եմ հայկական զինված ուժերի զինվորին, սպային ու գեներալին, ովքեր եղել ու մնում են հայրենիքի անձնուրաց պաշտպանն ու աներեր հենասյունը: Մաղթում եմ ձեզ, սիրելի զինվորականներ, և ի դեմս ձեզ` հայրենիքի երեկվա, այսօրվա և վաղվա բոլոր պաշտպաններին, նորանոր ձեռքբերումներ, քաջ առողջություն, բարեկեցություն` հանուն խաղաղ, ուժեղ և կայուն Հայաստանի Հանրապետության»,- ասված է ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---