28 հունվարի 2013 - 17:19 AMT
Ալժիրում ահաբեկիչները փորձել են պայթեցնել գազամուղը, կան զոհեր

Ալժիրի հյուսիսում ահաբեկիչները փորձել են պայթեցնել գազամուղը, կան զոհեր: 3 հոգի մահացել է, 7 վաիրվորվել են, հայտնել է TSA ինտերնետ-պորտալը՝ անվտանգության մարմինների վրա հղումով:

Միջադեպը տեղի է ունեցել կիրակի օրը: Ահաբեկիչներն ինքնաշեն ական են նետել գազամուղի ռազմականացված պաշտպանության վրա:

Հարձակումից հետո գրոհայինները փորձել են պայթեցնել գազամուղը, սակայն դա նրանց չի հաջողվել: Այլ մանրամասներ չեն հաղորդվում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: