Նորայր Ասլանյան. Միշտ երազել եմ խաղալ Հայաստանի ազգային հավաքականում

Նորայր Ասլանյան. Միշտ երազել եմ խաղալ Հայաստանի ազգային հավաքականում

PanARMENIAN.Net - Նորայր Ասլանյանը հրավիրվել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական և Վալանս քաղաքում նախապատրաստվելու է փետրվարի 5-ին կայանալիք Հայաստան-Լյուքսեմբուրգ ընկերական հանդիպմանը: Հոլանդական «Էմմենի» ակումբի ֆուտբոլիստը առաջին անգամ է հնարավորություն ստանալու կրելու Հայաստանի հավաքականի մարզաշապիկը:

«Շատ դժվար է բառերով նկարագրել, թե ինչ եմ զգում այս պահին: Ես միշտ երազել եմ խաղալ Հայաստանի ազգային հավաքականում, և երբ ստացվեց հրավերը, սկզբից նույնիսկ չէի հավատում: Բայց հիմա արդեն գիտակցում եմ, որ սա իրականություն է»,- ՀՖՖ-ի պաշտոնական կայքին ասել է նա:

Ասլանյանը խոստովանել է, որ իր ակումբում այդ լուրը շատ լավ են ընդունել և հպարտ են, որ ունեն Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու: Ֆուտբոլիստի խոսքով, նա իր համարում է հարձակողական ոճի կիսապաշտպան, կամ հետ քաշված հարձակվող. «Իսկ ընդհանրապես պատրաստ եմ խաղալ այնտեղ, որտեղ կարող եմ առավելագույն օգուտ բերել թիմին»:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---