Լյուքսեմբուրգի խաղից առաջ Հայաստանի հավաքականը կունենա երկու մարզում

Լյուքսեմբուրգի խաղից առաջ Հայաստանի հավաքականը կունենա երկու մարզում

PanARMENIAN.Net - Փետրվարի 3-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հավաքվելու է ֆրանսիական Վալանս քաղաքում և անցկացնելու է երկու մարզում` փետրվարի 3-ին և 4-ին:

Փետրվարի 5-ին «Ժորժ Պոմպիդու» մարզադաշտում կկայանա Հայաստան- Լյուքսեմբուրգ ընկերական հանդիպումը:

Հայաստանի հավաքական են հրավիրվել Ռոման Բերեզովսկին, Գևորգ Կասպարովը և Արսեն Բեգլարյանը: Հանդես կգան նաև Ռոբերտ Արզումանյանը, Վալերի Ալեքսանյանը, Հրայր Մկոյանը, Արտյոմ Խաչատուրովը, Կամո Հովհաննիսյանը, Հովհաննես Համբարձումյանը, Տարոն Ոսկանյանը և Արտակ Եդիգարյանը:

Կիսապաշտապններն են`Հենրիխ Մխիթարյանը, Կառլեն Մկրտչյանը, Կարեն Մուրադյանը, Արթուր Եդիգարյանը, Արաս Օզբիլիսը, Մարկոս Պիզելին, Գևորգ Ղազարյանը և Նորայր Ասլանյանը:

Հարձակման գիծը կկազմեն Էդգար Մանուչարյանը, Միխայիլ Մարկոսովը և Արթուր Սարկիսովը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---