Թայվանցի միլիարդատերը չինական Նոբելյան մրցանակ է սահմանել

Թայվանցի միլիարդատերը չինական Նոբելյան մրցանակ է սահմանել

PanARMENIAN.Net - Թայվանի ամենահարուստ մադրկանցից մեկը՝ Սամուել Ինը հայտարարել է, որ սահմանում է «Տանգ» մրցանակը, որը կոչված է լինելու Նոբելյան մրցանակի չինական համարժեքը, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Գործարարը հուսով է, որ մրցանակը առավել ճանաչելի կդարձնի չինական մշակույթը: Նա 101 մլն դոլար է հատկացրել որպես հիմնադրամ: Ակնկալվում է, որ այն հանձնվելու է երկու տարին մեկ, սկսած 2014թ. չորս անվանակարգերում՝ կայուն զարգացում, կենսադեղագործություն, չինագիտություն և իրավակարգ:

Դափնեկիր կարող է դառնալ ցանկացած երկրի քաղաքացի: Յուրաքանչյուր անվանակարգի հաղթողը կստանա 1,7 մլն դոլար: Նշեքն, որ Նոբելյան մրցնակի դափնեկիրը ստանում է 1,2 մլն դոլար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---