ԵԱՀԿ ՄԽ-ն ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ քննարկել է Ստեփանակերտի օդանավակայանի հարցը

ԵԱՀԿ ՄԽ-ն ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ քննարկել է Ստեփանակերտի օդանավակայանի հարցը

PanARMENIAN.Net - Հունվարի 28-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ժակ Ֆորը և Յան Քելլին Փարիզում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Համանախագահները երկու երկրների ԱԳ նախարարների հետ քննարկել են ղարաբաղյան հակամարտության խաղաղ գործընթացի առաջ մղման վերաբերյալ աշխատանքային առաջարկները, որոնք ներկայացվել են կողմերին 2012թ. հոկտեմբերին: Կարծիքներ են փոխանակվել կողմերի միջև վստահության ամրապնդման վերաբերյալ:

Միջնորդները, անդրադառնալով իրենց նախորդ հայտարարություններին, Նալբանդյանի ու Մամեդյարովի հետ քննարկել են Ստեփանակերտի օդանավակայանի շահագործման հարցը:

Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ ՄԽ որպես բանակցությունների հիմնական ձևաչափ: Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները հաստատել են, որ կողմ են խնդրի խաղաղ կարգավորմանը և վճռական են շարունակելու բանակցությունները: Մասնակիցները պայմանավորվածության են հասել շարունակելու բանակցություններն առաջիկա շաբաթներին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---