Գիտաժողով՝ նվիրված գրականագիտության մեթոդաբանության խնդիրներին

PanARMENIAN.Net - Փետրվարի 8-10-ը Գրողների միության Ծաղկաձորի ստեղծագործական տանը տեղի կունենա գիտաժողով՝ «Գրականագիտության մեթոդոլոգիայի հարցերը արդի փուլում: Պոստմոդեռնիզմ. 20 տարի անց» խորագրով: Գիտաժողովի կազմակերպիչներն են Հայաստանի գրողների միությունը և cultural.am մշակութային կայքը: Նպատակն է

համախմբել գրականության տեսությամբ զբաղվող երիտասարդ մասնագետներին, բարձրաձայնել առկա հիմնախնդիրները, փնտրել ոլորտի խթանման նոր ուղիներ: Կազմակերպչմեչը նշում են, որ տեսական մտքի զարգացման կարևորությունը շեշտելուց ու երիտասարդ գիտնականների շրջանում հետաքրքություն առաջացնելուց բացի` գիտաժողովը կարող է գործնական քայլերի հիմք դառնալ:

Գիտաժողովին կլինեն մասնակիցներ նաև Արցախից և արտերկրից: Հոդվածները կտպագրվեն առանձին գրքույկով:

Գիտաժողովի առաջին օրը կնվիրվի գրականագիտության մեթոդաբանության խնդիրներին, երկրորդ օրը՝ պոստմոդեռնիզմի դրսևորումներին գրականության մեջ և արվեստում: Երրորդ օրը կլինեն քննարկումներ, արդյունքների ամփոփում: Գիտաժողովն անցկացվում է ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---