29 հունվարի 2013 - 10:31 AMT
Ֆրանսուա Օլլանդ. Ֆրանսիան մտասիր չէ մնալ Մալիում` անջատողականների նկատմամբ հաղթանակից հետո

Ֆրանսիան մտադիր չէ Մալիում մնալ անջատողականների նկատմամբ հաղթանակից հետո: Նման հայտարարությամբ է հանդես եկել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլլանդը` Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Լեհ վարչապետն իր աջակցությունն է հայտել Մալիում Ֆրանսիայի գործողություններին: Նա նաև հաղորդել է, որ հունվարի 29-ին Լեհաստանի կառավարությունը որոշում կկայացնի աֆրիկյան այդ երկիր լեհ հրահանգիչներին ուղարկելու վերաբերյալ: Այս մասին հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: