Ուկրաինայի ազգային թանգարանում կբացվի հայ համայնքի պատմությունն ու մշակույթը ներկայացնող ցուցահանդես

Ուկրաինայի ազգային թանգարանում կբացվի հայ համայնքի պատմությունն ու մշակույթը ներկայացնող ցուցահանդես

PanARMENIAN.Net - Ուկրաինայի ազգային թանգարանում կբացվի հայ համայնքի պատմությունն ու մշակույթը ներկայացնող ցուցահանդես, հայտնում է Analitika.at.ua-ն: Ուկրաինայի Հայերի միությունը համալրում է ցուցադրությունը, որտեղ կլինեն հազվագյուտ ցուցանմուշներ՝ փաստաթղթեր, պարգևներ, տպագիր հրատարակություններ, ազգային տարազներ, կենցաղի առարկաներ: Ինչպես հայտարարել է ՈւՀՄ նախագահ Վիլեն Շատվորյանը, Ուկրաինայի Հայերի միությունը մեծապես կարևորում է հայկական պատմամշակութային ժառանգությունը: «Մենք մտադիր ենք պարբերաբար հանրությանը ներկայացնել մեր բազմադարյա պատմությունն ուկրաինական հողում: Գրականություն ենք հրատարակելու, ցուցահանդեսներ ու շնորհանդեսներ կազմակերպելու»,-ասել է նա:

Հայերը հայտնվել են ժամանակակից Ուկրաինայի տարածքում XI–XII դարերին՝ թողնելով հարուստ նյութական ու հոգևոր ժառանգություն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---