Սամվել Բալասանյանն ընտրական գործընթացի վերաբերյալ հարցեր է քննարկել ԱՊՀ դիտորդների հետ

Սամվել Բալասանյանն ընտրական գործընթացի վերաբերյալ հարցեր է քննարկել ԱՊՀ դիտորդների հետ

PanARMENIAN.Net - Այսօր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունել է փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունները դիտարկելու նպատակով Հայաստան ժամանած ԱՊՀ երկարաժամկետ դիտորդական առաքելության անդամներին՝ Համագործակցության գործկոմի նախագահի տեղակալ Վլադիմիր Գարկունի գլխավորությամբ (Բելառուս):

Դիտորդները շնորհակալություն են հայտնել Գյումրու քաղաքապետին ընդունելության համար և ներկայացրել են իրենց առաքելության նպատակները, նախատեսված այցերը և սպասվող հանդիպումները: Նրանք Գյումրու քաղաքապետի հետ քննարկել են Գյումրիում կազմակերպվող ընտրական գործընթացին առնչվող հարցեր, ճշտել են նաև նախագահի թեկնածուների Գյումրի կատարվելիք այցելությունների մասին տեղեկություններ: Սամվել Բալասանյանը հայտնել է, որ առկա են բոլոր նախադրյալները բարձր մակարդակի ընտրություններ անցկացնելու համար:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---