29 հուլիսի 2005 - 09:58 AMT
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ. ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻՆ ԶԱՐՄԱՑՆՈՒՄ ԵՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԲՈՂՈՔՆԵՐԸ
Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտը ընդգծել է շվեյցարական օրենսդրության կիրառելիությունը Թուրքիայի աշխատանքի կուսակցության նախագահ Դողու Պերինչեկի նկատմամբ, որը ժխտում է Հայոց ցեղասպանության փաստը, հաղորդում է Tagblatt-ը: Հաջորդ օրը, այն բանից հետո, երբ Թուրքիայի արտգործնախարարությունը սուր քննադատության ենթարկեց Անկարայում Շվեյցարիայի դեսպան Վալտեր Գիջերին թուրք քաղաքական գործչի հանդեպ իր երկրի գորոծողությունների առնչությամբ, Գիջերը հանդիպել է Շվեյցարիայի արտաքին գործերի դեպարտամենտի քաղաքական բաժնի ղեկավարի հետ, որին չափազանց զարմացրել են թուրքական կողմի անդադար բողոքները: Արտաքին գործերի դաշնային դեպարտամենտը այն կարծիքի է, որ տվյալ դեպքում շվեյցարական օրենսդրությունը կիրառելի է: Ըստ Շվեյցարիայի Քրեական Օրենսգրքի, ցեղասպանության եւ մարդկության դեմ գործած այլ հանցագործությունների ժխտումը, նսեմացումը եւ արդարացումը քրեականորեն պատժելի արարք է համարվում: Այնուամենայնիվ, Շվեյցարիան ողջունում է թուրքական կառավարության համատեղ հայ-թուրքական պատմական հանձնաժողով ստեղծելու առաջարկը, որը կուսումնասիրի Հայոց ցեղասպանության պատմական փաստերը: