29 հուլիսի 2005 - 10:18 AMT
ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱԿԱԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆ Է ԱՆՑԵԼ ՎԻԼՆՅՈՒՍՈՒՄ
Նախօրեին Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության դեմ հանդես եկող «Եվրոպայի ձայն» կազմակերպությունը երեկ Վիլնյուսում հակաթուրքական ցույց է կազմակերպել: Լիտվայի խորհրդարանի առջեւ կազմակերպված ցույցում մասնակիցները պարզել են «Լիտվացիները դեմ են Թուրքիայի ԵՄ անդամակցությանը» բովանդակությամբ պաստառներ: Մայիսից սկսված ԵՄ բազմաթիվ երկրներում անցկացված նմանատիպ ակցիաների արդյունքում հիշյալ կազմակերպությունն արդեն 30 հազար ստորագրություններ է հավաքել` Թուրքիայի ԵՄ անդամակցության դեմ: Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա մայիսին «Եվրոպայի ձայն» ոչ կառավարական կազմակերպությունը ստորագրահավաք է սկսել ընդդեմ Թուրքիայի անադամակցությանը ԵՄ-ին, որի ընթացքում եվրոպական երկրների քաղաքացիները իրենց վերաբերմունքն են արտահայտում Թուրքիայի հաշվին Եվրամիության հնարավոր ընդլայնման հարցին: Նման ակցիաներ են կազմակերպվել Սլովակիայում, Գերմանիայում, Լեհաստանում, Հունգարիայում, Չեխայում եւ ԵՄ այլ երկրներում: