ՀՀ-ում հանցագործությունների կանխարգելման պետական ծրագրի միջոցառումները կատարվել են 94,7 տոկոսով

ՀՀ-ում հանցագործությունների կանխարգելման պետական ծրագրի միջոցառումները կատարվել են 94,7 տոկոսով

PanARMENIAN.Net - Այսօր տեղի է ունեցել ՀՀ-ում հանցագործությունների կանխարգելման պետական ծրագրային միջոցառումների կատարման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որը վարել է Հանձնաժողովի նախագահ, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:

Հայաստանի Հանրապետությունում հանցագործությունների կանխարգելման պետական ծրագիրը նախատեսված էր 2008-2012 թվականների համար և իրագործվել է 5 փուլով: Նիստի ընթացքում ներկայացվել է Ծրագրի ավարտական փուլի՝ 2012 թվականի հաշվետվությունը: Նշվել է, որ չնայած ոչ բավարար ֆինասավորմանը, Ծրագրով նախատեսված միջոցառումներն անցած տարվա ընթացքում կատարվել են 94,7 տոկոսով:

Նիստի ընթացքում քննարկվել են ծրագրված 84 միջոցառումներից երկուսը չկատարելու պատճառներն ու հանգամանքները:

Վլադիմիր Գասպարյանն, ամփոփելով Հանձնաժողովի աշխատանքը, անդրադարձել է Հանցագործությունների պետական ծրագրի իրականացման աշխատանքներին և կանխանշել առաջիկա անելիքները: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---