Ահազանգ. Դպրոցներում և հիմնարկներում ժողովներ են հրավիրում, անձնագրերի պատճեններ են հավաքում

Ահազանգ. Դպրոցներում և հիմնարկներում ժողովներ են հրավիրում, անձնագրերի պատճեններ են հավաքում

PanARMENIAN.Net - Նախընտրական շրջանում հանրապետության տարբեր դպրոցներում, մանկապարտեզներում ծնողական ժողովներ, իսկ տարատեսակ հիմնարկներում, բուհերում աշխատողների և ուսանողա-դասախոսական կազմի ժողովներ են հրավիրվում և հավաքում են անձնագրերի պատճեններ: Այս մասին ահազանգում է «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը:

«Թե բացի աշակերտների, սաների, ուսանողների, հիմնարկների խնդիրներից, էլ ինչի մասին են խոսում և/կամ պատրաստվում խոսել դրանց տնօրենները, ռեկտորները քաջ հայտնի է: Նաև հավաքագրվում են անձնագրերի պատճեներ` խախտելով մարդու անձնական տվյալների գաղտնիությունը: Նրանք ովքեր հրավիրված են այդպիսի ծնողական ժողովների, հավաքների, խնդրում եմ ներքին հաղորդակցությամբ կապվել ինձ հետ կամ դիմել Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբ».- ասված է Ստյոպա Սաֆարյանի տարածած հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---