Հրանուշ Հակոբյանը սփյուռքահայ զինվորականների մասին. Մեր ազգի պանծանքն ու պատիվն են նրանք29 հունվարի 2013 - 21:27 AMT PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ սփյուռքի նախարարությունում հանդիպում է եղել այլ երկրներում բարձրաստիճան կոչումներ ունեցող և պաշտոններ զբաղեցնող ազգությամբ հայ զինվորականների հետ: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշել է, որ սփյուռքահայ զինվորականները հայկական զինված ուժերի կազմավորման 21-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում այցելել են Հայաստան` ոչ միայն մասնակցելու տոնակատարություններին, այլև իրենց փորձն ու գիտելիքները հայկական բանակին հաղորդելու պատրաստակամությամբ: «Մեր ազգի պանծանքն ու պատիվն են նրանք, քանի որ կարողացել են օտար ափերում բարձր կոչումներ ստանալ, իսկ առավել կարևոր է այն հանգամանքը, որ մեր հայրենակիցները օտար երկրներում ներկայացնում են նաև իրենց արմատները, հայ ազգը, ժողովուրդը»,- ասել է նախարարը: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնում են Սփյուռքի նախարարության Մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հայաստան այցելության ընթացքում զինվորականները հնարավորություն են ունեցել այցելել հայկական զորամասեր, ծանոթանալ հայ զինվորի առօրյային, հենց պետական սահմանի վրա տեսնել, թե որքան մարտունակ և պատրաստված է հայկական բանակը: Նախարարության ստորաբաժանումների ներկայացուցիչներն ու բարձրաստիճան զինվորականները մտքեր են փոխանակել հայկական բանակի, իրենց երկրներում հայկական գործոնի, Հայրենիք-Սփյուռք գործակցության մասին: ՀՀ զինված ուժերի կազմավորման 21-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով հունվարի 25-ից Հայաստան են ժամանել Ռուսաստանից` գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Չոբանյանը, գեներալ-մայոր Ռոման Հարությունովը, Լիբանանից` բրիգադի գեներալ, պետական նախարար Փանոս Մանջյանը, Չիլիից` ծովակալ Հեռնան Կույումջյանը, Ֆրանսիայից` գնդապետ Ռուբիկ Գալստանյանը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ նախագահ․ Դրական եմ վերաբերվում, եթե ՀՀ–ն գազ գնի Ադրբեջանից Ըստ նրա՝ սահմանին սյուն տեղադրելը նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրարից տարածքային պահանջներ չունեն Զախարովա․ՌԴ–ն պատրաստ է աջակցել ՀՀ–ին և Ադրբեջանին սահմանազատման և ԼՂ հուշարձանների պահպանման հարցերում «Պայմանավորվածությունները պետք է լինեն կայուն, հավասարակշռված և փոխընդունելի»,–ասել է նա Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը Երթի մասնակիցներն Ադրբեջանի դեսպանատան մոտից քայլել են դեպի Թուրքիայի դեսպանատուն, հետո դեպի Սպիտակ տուն Ալիև․ ՌԴ-ն երբեք չի հեռանա Կովկասից Նա հավելել է, թե Ադրբեջանին հաջողվել է ՌԴ հետ համագործակցության այնպիսի ձևաչափ մշակել, որը փոխշահավետ է |