Թունիսի իշխանությունները զինված ստորաբաժանումներ են ուղարկել, որպեսզի ամրացնի պաշտպանությունը Ալժիրի և Լիբիայի հետ սահմանին

Թունիսի իշխանությունները զինված ստորաբաժանումներ են ուղարկել, որպեսզի ամրացնի պաշտպանությունը Ալժիրի և Լիբիայի հետ սահմանին

PanARMENIAN.Net - Թունիսի կառավարությունը հատուկ զինված ստորաբաժանումներ է ուղարկել, որպեսզի ամրացնի պաշտպանությունը Ալժիրի և Լիբիայի հետ սահմանին: Այս կերպ Թունիսը մտադիր է պաշտպանել իր նավթի և գազի հանքավայրերը իսլամիստ գրոհայինների հարձակումներից, հաղորդում է երկրի պետական տեղեկատվական գործակալությունը:

Թունիսը գիտակցել է այն վտանգը, որը կարող է սպառնալ երկրի գազի և նավթի հանքավայրերին՝ Ալժիրում վերջերս տեղի ունեցած դեպքերից հետո:

Բացի այդ, Թունիսն անհանգստացած է Մալիում և Ալժիրի հարավում՝ Սահարայում, ընթացող ռազմական գործողությունների կապակցությամբ, փոխանցում է MIGnews-ը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---