30 հունվարի 2013 - 14:11 AMT
Մարգարիտա Գասպարյանը Ռուսաստանի հավաքականի կազմում Ճապոնիայի դեմ խաղում պահեստային կլինի

Ռուսաստանի Թենիսի ֆեդերացիայի նախագահ Շամիլ Տարպիշչևը ITF հասցեագրված նամակում հրապարակել է Ռուսաստանի հավաքականի կազմը Համադաշնությունների գավաթի շրջանակում կայանալիք Ճապոնիայի դեմ խաղում: Հայտագրվել են Եկատերինա Մակարովան, Ելենա Վեսնինան, Մարիա Կիրիլենկոն և Անաստասիա Պավլյուչենկովան:

Ինչպես հայտնում է championat.com-ը, որպես հավաքականի պահեստային խաղացող է հայտագրվել Մարգարիտա Գասպարյանը: