30 հունվարի 2013 - 13:53 AMT
Անդրիաս Ղուկասյանն անվճար հիմունքներով իրեն տրված դահլիճները տրամադրում է քաղաքացիներին

ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանն իրեն անվճար հիմունքներով տրամադրված դահլիճները տրամադրում է քաղաքացիներին, որպեսզի վերջիններս ստեղծված իրավիճակից դուրս գալու համար քննարկումներ կազմակերպեն: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են թեկնածուի մամուլի գրասենյակից: «Եթե ցանկություն ունեք կազմակերպել քննարկումներ, ապա կարող եք կապվել Անդրիաս Ղուկասյանի մամուլի ծառայության հետ և մանրամասն քննարկել դահլիճ վերցնելու կարգը»,- ասված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ Անդրիաս Ղուկասյանը հանրությանն էր տրամադրել նաև իրեն տրամադրված անվճար եթերաժամանակը, որից արդեն օգտվում են և քաղաքացիները և քաղաքացիական նախաձեռնությունները:

«ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը չի ճանաչում ընտրությունների օրինականությունը և գտնում է, որ պետք է վերջ տալ ռեժիմի կողմից հասարակության վզին փաթաթած ֆարսին: Նա պահանջում է, որ Հանրապետական կուսակցության թեկնածու Սերժ Սարգսյանը չպետք է մասնակցի ընտրություններին, ինչը կարող է լինել միակ պայմանը, որպեսզի ընտրությունները անցնեն օրինական ճանապարհով»,- ասված է տարածված հայտարարության մեջ: