Արա Հարությունյան. ԼՂՀ-ին տված «Freedom House»-ի գնահատականը համարում եմ թերի, քանի որ Արցախն ազատ երկիր է30 հունվարի 2013 - 15:04 AMT PanARMENIAN.Net - «Freedom House» իրավապաշտպան կազմակերպության կողմից վերջերս հրապարակված զեկույցում տեղ գտած՝ Լեռնային Ղարաբաղը «մասամբ ազատ» որակումը ըստ ԼՂՀ վարչապետ, «Ազատ Հայրենիք» կուսակցության ղեկավար Արա Հարությունյանի ոչ մի կերպ չի անդրադառնա բանակցային գործընթացի վրա, նախ, այն պատճառով, որ նույն կազմակերպության նախավերջին զեկույցում Ղարաբաղը դասվել էր ոչ ազատ երկրների շարքը, ինչը սակայն, չի անդրադարձել ԱՄՆ-ի` ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում որպես միջնորդ երկիր ունեցած դերակատարության վրա: Այս մասին նա նշել է իր վերջին հարցազրույցում, որը տեղադրված է կուսակցության ֆեյսբուքյան էջում։ «Այդ կազմակերպության կողմից Ղարաբաղը «մասամբ ազատ» երկիր բնորոշելու հանգամանքը, պայմանավորված է հիմնականում 2012թ.-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններով, որոնք անցան աննախադեպ մրցակցային պայմաններում: Ի դեպ, հարեւան Ադրբեջանը, հերթական անգամ, դասվել է «ոչ ազատ» երկրների շարքը: Ուստի, համարում եմ, որ ոչ կառավարական կազմակերպությունների գնահատականներն էական չեն տվյալ երկրի քաղաքական կողմնորոշումների համար»,նշել է նա՝ հավելելով. «Ինչ վերաբերում է «Freedom House»-ի` մեր երկրին տված գնահատականին, ես այն համարում եմ թերի, որովհետեւ Արցախն ազատ երկիր է», հայտնում է Karabakh-open.info-ն: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |